ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԻՆՉՊԵՍ ՀՐԱԲՈՒԽԻ ՎՐԱ

 

Ցնցվեցինք….. հոկտեմբերի 23-ն է: Զանգեր հարազատներին, ընկերներին: Զանգեր հարազատներից ու ընկերներից: Անորոշություն, խուճապ, տագնապ` բոլորս փնտրում էինք էպիկետրոնը և հնարավոր ավերածությունների վայրը: Անորոշության և տեղեկատվության բացակայության պայմաններում մոտ մեկ ժամ անցկացրեցինք: Փառք Աստծո Համացանցը տեղեկացրեց, որ ուժգին երկրաշարժ է տեղեի ունեցել Թուրքիայի տարածքում: Ոնց որ հանդարտվեցինք ու հանգստացանք, կարծես բնության արհավիրքները պետական սահմաններ և էթնիկ խմբեր են ճանաչում (տարբերակում):

 

Այնուհետև հայրենի իրավասուները ,,փոքր ինչ ուշացումով’’ սկսեցին տեղեկացնել, պարզաբանել և որ ամենա կարևորն է հանգստացնել անտեղյակ հանրությանը: Ամեն ինչ կարգին է: Ցնցումները որևէ վնաս չեն հասցրել` բարձրահարկ շենքերն և ՀԱԷԿ-ը սեյսմակայուն են: Հիանալի է:

 

Կյանքը Հայաստանում շարունակեց ընթանալ իր բնականոն հունով: Այդ մի քանի ժամերի ընթացքում այնպես էինք մոլորվել, շփոթվել և զարմացել կարծես առաջին անգամ գիտակցեցինք, որ երկրագնդի վրա, մասնավորապես Հայկական լեռնաշխարհում պարբերաբեր տեղի են ունենում երկրաշարժեր: Զարմանալի է:

 

Գաղտնիք չեմ բացահայտի, որ ասեմ Հայաստանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, որտեղ երկրաշարժեր մշտապես եղել են, լինում են, և կարծում են լինելու են: Ավելին ըստ մասնագետների տարածաշրջանում որոշակի պարբերականությամբ (30-50 տարի) լինում են ուժգին և ավերիչ ցնցումներ:

 

Որպես իրավիճակի վերլուծության արդյունք կարող եմ նշել աչքի ընկած այն հիմնական խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում`

  • Հայաստանում բացակայում է բնակչության ազդարարման համակարգ
  • մշակված չէ կոկրետ իրավիճակներում գործողությունների հստակ ալգորիթմ (անձնային, խնբային, բակային և համայնքային մակարդակներում)
  • համապետական և համազգային մակարդակում բացակայում է ըմբռնումն (գիտակցումն) առ այն, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար թիվ մեկ սպառնալիքը երկրաշարժերն են (կարծում եմ ավելին, քան Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան)

 

Կարծում եմ և ավելի համոզված եմ, որ անկախության 20 տարիների ընթացքում ինքնաբուխ կերպով առաջացած, հետագայում անհրաժեշտ փոփոխությունների ենթարկված, ներկայումս էլ զարգացման (տրանսֆորմացիայի) նոր փուլում գտնվող Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համապետական համակարգը ի զորու է նվազեցնել և չեզոքացնել Ադրբեջանի կողմից առաջադրվող սպառնալիքները: Սակայն ասածը չի նշանակում, որ այս ուղղությամբ անելիքներ չկան, ամենևին` անվտանգության ապահովումը մշտական փոփոխական գործընթաց է, որն պահանջում է անվտանգության համակարգի մշատական կատարելագործում:

 

Ինձ ապշեցնում է այն, որ մենք կարծես զրկվել ենք (կամ կորցրել ենք) ինքնապահպանության զգացողությունից` չընկալելով երկրաշարժերը որպես թիվ մեկ սպառնալիք և չգիտակցելով դրա կործանարար հետևանքները:

 

Վերլուծականիս իմաստն այն չէ, որ սարսափեցնել ընթերցողին, այլ այն` սթափեցնել բոլորիս և խնդրել մտածել այս ուղղությամբ…

 

Արտյոմ Տեր-Հարությունյան
անվտանգության հարցերով փորձագետ

 
Copyright © NPC 2008-2010. Website Designed & Developed by www.persikof.com and Supported by FullOpSys ltd.
Arm
Rus
Eng