| |
| |
|
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010թ. սեպտեմբերի 23-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոնը Արգոնի Ազգային Լաբորատորիայի հետ համատեղ հայաստանցի ձեռնարկատերերի և արտահանողների համար կազմակերպել էր սեմինար, որին ներկա էին փորձագետներ` Արգոնի ազգային լաբորատորիայից, ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտից, Լոս Ալամոսի լաբորատորիայից և Սանդիայի Ազգային լաբորատորիայից: Արտասահմանցի մասնագետները ներկայացրին արտահանման վերահսկողության ոլորտում միջազային փորձը, պատասխանեցին հարցերի: Սեմինարին հրավիրված էին և զեկուցումներով հանդես եկան ՀՀ պաշտպանության և էկոնոմիկայի նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ: Հայ գործարարներն ու արտահանողները ծանոթացան օրենսդրական փոփոխություններին, արտահանման վերահսկողության ոլորտում միջազգային փորձին:
|
| |
|
|
|
Copyright © NPC 2008-2010. Website Designed & Developed by www.persikof.com and Supported by FullOpSys ltd. |