Զանգվածային Ոչնչացման Զենքի չտարածման հետազոտական կենտրոնը” հիմնադրվել է 2003թ-ին մի շարք գիտնականների կողմից և առաջին իսկ օրվանից մասնակցել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հիմախնդիրների լուծմանը: 2004թ.-ից Կենտրոնը հանդիասնում է միակ փորձագիտական կազմակերպությունը երկակի նշանակության ապրանքների ոլորտում, ակտիվ համագործակցում է Արտահանման վերահսկողության հանձնաժողովի հետ, ինչպես նաև մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ արտահանողների հետ: Գաղտնիք չէ, որ Կենտրոնի աշխատանքները զգալիորեն թեթևացնում են արտահանողների հոգսը և նպաստում արտահանող կազմակերպությունների զարգացմանը արտահանման վերահսկողության ոլորտում (հայտ, պայմանագիր, ծառայությունների գնացուցակ): Կենտրոնի մասնագետները ներգրաված են նաև ՀՀ տարածքում չտօրինվող ռադիոակտիվ նյութերի որոնման աշխատանքներում, սահմանային կետերում տեղադրված ,,Янтарь'' ռադիացիոն մոնիտորինգի ստուգաչափման աշխատանքներում: Կենտրոնի կողմից կազմակեպվում են բազմաթիվ սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ, որոնք նպաստում են ինչպես պետ. ծառայողների, այնպես էլ արտահանողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը Արտահանման վերահսկողության ոլորտում:

 

 


Նկարներ
Copyright © NPC 2008-2010. Website supported by FullOpSys ltd.
Arm
Rus
Eng